Երասխի մետալուրգիական գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված և ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն ավարտվել են: 

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, վիրահատություններն անցել են բարեհաջող, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով  կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ  ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն