Եվրամիությունը կասեցրել է բարձր մակարդակի քաղաքական այցերը Կոսովո և տարածաշրջանի հետ ֆինանսական փոխգործակցությունը՝ սերբաբնակ շրջաններում իրավիճակի լիցքաթափման՝ Կոսովոյի վարչապետի անկարողության պատճառով: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, միաժամանակ ընդգծել, որ ձեռնարկված միջոցները «պատժամիջոցներ չեն»:

Ստանոն նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է «ուշադիր հետևել նաև Սերբիայի գործողություններին և լարվածության սրացմանն ուղղված նրա ջանքերին»: Ըստ ԵՄ պաշտոնյայի՝ Կոսովոյի հետ սահմանից սերբական բանակի մասնակի հեռացումը Եվրամիությունն ընկալում է որպես Բելգրադի կողմից իրավիճակի լիցքաթափման քայլ, ուստի կառույցն առայժմ հարկ չի համարում միջոցներ կիրառել Սերբիայի դեմ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն