Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հանդիպման առանցքային թեման եղել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը, կողմերը քննարկել են Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը։

Երկուստեք ընդգծվել է տարեվերջին Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու կարևորությունը։ Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանի անվտանգության միջավայրին, ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Ղարիբաշվիլին շեշտել է տարածաշրջանում ԵՄ-ի ներկայության կարևորությունը ինչպես անվտանգային, այնպես էլ Վրաստանի և Եվրամիության միջև տրանսպորտային, էներգետիկ և ենթակառուցվածքային կապերի խորացման առումով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն