Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Երասխում Ադրբեջանի կրակոցներից ԱՄՆ- ի հետ կապ ունեցող ընկերության աշխատակիցների վիրավորվելու առնչությամբ
Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանից արձակված կրակոցից ԱՄՆ-ի հետ կապված ընկերության աշխատակիցների վիրավորում ստանալու առնչությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը Twitter-ի իր էջում:
«Մենք խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ի հետ կապված ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի ուղղությունից արձակված կրակոցներից։ Մենք կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածություն պահպանելու կոչը, մինչ կողմերն աշխատում են տևական և հավասարակշռված խաղաղության հաստատման ուղղությամբ», - գրել է Միլլերը:
Հունիսի 14-ին Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ 2 օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: