Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունն ի սկզբանե լիովին թափանցիկ է 6 կենտրոնից առավելագույնը 103 միջազգային դիտորդով աշխատելու իր ծրագրի հարցում: Այս մասին նշված է առաքելության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։

«Մենք նպատակ ունենք շուտով հասնել այս ծրագրի լիարժեք գործունակությանը: Մեր առաքելությունը անզեն քաղաքացիական առաքելություն է, որը գործարկվել է՝ ի պատասխան Հայաստանի կառավարության խնդրանքի»,- նշված է գրառման մեջ:

Առաքելության գրառմանն արձագանքել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Եվրամիությունը եղել և շարունակում է լինել միանգամայն թափանցիկ Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված իր ներգրավվածության հարցում: Եվ մենք շարունակելու ենք աշխատել ի շահ ազգերի ու մարդկանց։ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը այս հանձնառության կարևոր տարրն է»,- գրել է Կլաարը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն