Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե, իբր, սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում:
«Այդպիսով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար:
Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ: