Ասում էիք՝ վերադառնալու եք ԱԺ ձեր օրակարգով, ո՞րն է ձեր օրակարգը. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին Մնացած բոլոր դեպքերում մնալու եք լուսանցքում, մեքն էլ չենք ունենալու ընդդիմություն. ԱԺ խոսնակ

Ասում էիք՝ վերադառնալու եք ԱԺ ձեր օրակարգով. ո՞րն է ձեր օրակարգը: Ազգային ժողովի՝ հունիսի 15-ի նիստին արձագանքելով ընդդիմադիրների ելույթներին` ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ խոսնակը նաև կարծիք հայտնեց, որ եթե ընդդիմությունն ուզում է ազդեցություն ունենալ, պիտի իշխանության հետ խոսի, եթե իսկապես ուզում են երկրում բան փոխել:

«Իմ առաջարկը հետևյալն է. ուզում եք օգնե՞լ ՀՀ-ին, մեզ չէ, ուզում եք օգնե՞լ, եկեք քննարկենք: Եկեք նստենք, վարչապետը 100 անգամ այդ առաջարկը արել է, նստենք՝ առանց իրար պիտակավորելու, առանց պատմելու՝ ով է 133 տարեկան, ով է 5 տարեկան. դա ոչ ոքի կյանքում ոչինչ չի փոխում: Եկեք քննարկենք:

Հիմա առաջարկ եմ անում՝ գնացեք, քննարկեք: Պրոցեսները չեն կանգնելու, պրոցեսներն առաջ են գնալու: Մենք ունենք ՀՀ ժողովրդի մանդատը, մենք ունենք այդ մանդատը, քանի դեռ ապացուցված չէ հակառակը»,- ասաց Ալեն Սիմոնյանը, ապա հավելեց. «Մնացած բոլոր դեպքերում մնալու եք լուսանցքում, մենք էլ չենք ունենալու ընդդիմություն»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն