Հուլիսի 18-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք և ձախ բազկի կտրած, արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ։

Ոստիկանությունից  հայտնում են, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին տղամարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ հուլիսի 18-ին, ժամը 16-ի սահմաններում, Գյումրիի Վարդ բաղ 1-ին թաղամասի 1-ի շենքերից մեկի մոտ հիվանդանոց տեղափոխված տղամարդը վիճել էր 21-ամյա երիտասարդի հետ։ Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ 21-ամյա երիտասարդը դանակահարել էր 31-ամյա տղամարդուն։

Հուլիսի 20-ին երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին և ձերբակալվեց:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն