Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում Վաշինգտոնում
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում Վաշինգտոնում, ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հույս է հայտնել, որ նախորդ հանդիպման ժամանակ գրանցված որոշակի առաջընթացը կզարգանա:
«Ուզում եմ նաև ընդգծել, որ առավել ևս այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություններ ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի»,- ասել է նա։
Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի խնդրանքով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Վաշինգտոնում նախատեսված քննարկումների հերթական փուլը հետաձգվել է։