Փարիզը մտադիր է ուկրաինական ճգնաժամի լուծման մեջ ներգրավել Էր Ռիադին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը՝ հունիսի 16-ին, Փարիզում կընդունի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդին։ Օրակարգային հարցերի թվում կլինի ուկրաինական ճգնաժամը, որի լուծմանը Ֆրանսիայի ղեկավարը մտադիր է ներգրավել թագաժառանգին, հաղորդում է France24 հեռուստաալիքը։
Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ Փարիզը մտադիր է թագաժառանգին փոխանցել Ուկրաինայի հակամարտության մասշտաբները, որպեսզի նա «օգնի մեզ արագացնել վերջնական արդյունքը»։
«Մենք պատրաստվում ենք նրան ասել, թե որքան կարևոր է ուկրաինական հարցը և ինչպես կարող է ազդել Սաուդյան Արաբիան, այդ թվում՝ Ռուսաստանի վրա»,- հավելել է պաշտոնյան։