ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացառել է Ուկրաինայի մուտքը դաշինք հակամարտության ամենաթեժ պահին, սակայն ևս մեկ անգամ կրկնել է այն պնդումը, որ Կիևի համար դաշինքի դռները բաց են մնում։

«Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Դաշնակիցներից ոչ մեկը, նույնիսկ Ուկրաինան, չի պատկերացնում, որ Ուկրաինան կարող է միանալ դաշինքին պատերազմի պայմաններում: Բոլոր դաշնակիցներն ասում են, որ դաշինքի դռները բաց են: Մենք դա ցույց տվեցինգ՝ ինտեգրելով Ֆինլանդիային և Շվեդիային»,- ասել է Ստոլտենբերգը ֆրանսիական France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից հատվածներ ուրբաթ օրը հրապարակել է դաշինքի մամուլի ծառայությունը։

Պատասխանելով Ուկրաինայի հնարավոր երաշխիքների մասին հարցին, որոնք կքննարկվեն Վիլնյուսում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում, նա մատնանշել է դաշինքի ներսում ընթացող քննարկումները՝ հակամարտության կրկնությունը կանխելու համար։

«Մենք բազմաթիվ քննարկումներ ենք անցկացնում, որոնք միտված են ապահովելու, որ պատմությունը չկրկնվի… Հետևաբար, Ուկրաինայի հանդեպ մեր պարտավորությունները պետք է երկարաժամկետ բնույթ կրեն», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն