Ավստրալիայի հետ ընկերական խաղում Արգենտինայի ընտրանու ավագ և առաջատար Լիոնել Մեսսին դարձել է իր կարիերայի ամենաարագ գոլի հեղինակը:

Արգենտինացիները Ոսկե գնդակի յոթակի դափնեկրի գոլի շնորհիվ հաշիվը բացել են երկրորդ րոպեին: Գոլը գրանցվել է, երբ հանդիպման մեկնարկից անցել էր 1 րոպե 19 վայրկյան: Դա նշանակում է, որ արգենտինացին իր կարիերայի ընթացքում գոլի հեղինակ է դարձել հանդիպման բոլոր րոպեների ընթացքում՝ բացի առաջին րոպեից:

Մեսսիի նախորդ ամենաարագ գոլը գրանցվել էր 2018 թվականին «Չելսիի» հետ խաղում, որտեղ արգենտինացին աչքի էր ընկել խաղի մեկնարկից 2 րոպե 7 վայրկյան անց:

Արգենտինացիներն Ավստրալիային հաղթել են 2:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում Խերման Պեսելան կրկնապատկել է աշխարհի գործող չեմպիոնների առավելությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն