ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին խիստ դժգոհություն է հայտնել՝ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: 

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ կոչ են արել դեսպանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ դեսպանն այցել է ԱԳ նախարարություն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն