Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Կարդիֆում մրցում է Ուելսի հավաքականի հետ։

Առաջին խաղակեսում ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

Հաշիվը 10-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Դենիել Ջեյմսը։ Րոպեներ անց հաշիվը հավասարեցրեց Լուկաս Սելարայանը։

Իսկ 30-րդ րոպեին արդեն Հրանտ-Լեոն Ռանոսը հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական խաղում արդեն մեր ընտրանուն հաշվի մեջ առաջ մղեց՝ 2-1։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն