Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Կարդիֆում մրցեց Ուելսի հավաքականի հետ։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաղթեց 4:2 հաշվով։

Հաշիվը 10-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Դենիել Ջեյմսը։ Րոպեներ անց հաշիվը հավասարեցրեց Լուկաս Սելարայանը։

Իսկ 30-րդ րոպեին արդեն Հրանտ-Լեոն Ռանոսը մեր ընտրանուն հաշվի մեջ առաջ մղեց՝ 2-1։

Հրանտ-Լեոն Ռանոսը 66-րդ րոպեին իր երկրորդ գոլը խփեց։

73-րդ րոպեին Ուելսի թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը Հարի Ուիլսոնի գոլի շնորհիվ, սակայն արդեն 3 րոպե անց Հայաստանի հավաքականի չորրորդ գոլը խփեց Լուկաս Սելարայանը, որը դարձավ դուբլի հեղինակ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն