Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկում՝ Որոտան գետի ձախափնյա սարավանդի վրա գտնվող Անգեղակոթ գյուղում, կնքվեց եռակողմ համագործակցության հուշագիր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի միջև։



Ըստ հուշագրի՝ կողմերը նախատեսում են «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը ներդնել Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 21 բնակավայրերի 10-12-րդ դասարանների աշակերտների համար: 



«Իմ քայլը» հիմնադրամի և Ագրարային համալսարանի նախաձեռնությամբ իրականացվող «Հորիզոններ» ծրագրով հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է մասնագիտական կրթության նոր մոդել, որը, մի կողմից, հիմնված է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարողությունների ու մասնագիտական ձգտումների, մյուս կողմից, համայնքային առանձնահատկությունների ու տնտեսական հնարավորությունների վրա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն