Ֆրանսիայում ձերբակալվել է Մակրոնի դեմ մահափորձ կատարելու համար մեղադրվող անձը
Ֆրանսիայում ձերբակալվել է Բուրգունդիայում նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձ կատարելու համար մեղադրվող անձը: Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 27-ին՝ Հայիթիի հեղափոխության առաջնորդի հիշատակին նվիրված արարողությունից հետո:
Մի շարք քաղաքացիներ միջոցառման վայրի մոտ բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով չեղարկել կենսաթոշակային բարեփոխումները: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին եղել, անհայտ անձը պայթուցիկ էր նետել Մակրոնի ուղղությամբ:
Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ անհայտ անձը 20-ամյա ատաղձագործ է, ձախական ակտիվիստ: Երիտասարդն ընդունել է մեղքը: