Մեր աղբյուրները փոխանցում են, որ, երբ դրսում ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել: Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը:Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում: 



Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել են հարձակվել իրար վրա ու ծեծել: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թևը ու ցրել «կռվարարներին»:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ի քեֆը կարելի է ասել «հարամվել» է ու նրանք սկսել են լքել տարածքը:

Փաստորեն ստացվում է, որ ՔՊ-ական իշխանիկներն արդեն այնքան իրենց չափն ու սահմանը կորցրել, որ իրենց կուսակցության առաջնորդի հետ մասնակցելով հավաքույթի այն վերածում են իսկական ծեծկտուքի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն