Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցը ԵԽԽՎ-ում կքննարկվի հրատապ կարգով։ Այն քիչ առաջ ընդգրկվեց ԵԽԽՎ  ամառային նստաշրջանի օրակարգում։ Քննարկումը նախատեսված է  հունիսի 22-ին։

Երբ օրակարգն էր հաստատվում, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ   Սեիդովը դեմ արտահայտվեց ՝ փորձելով տապալել հարցի քննարկումը։  Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պնդեց քննարկման անհրաժեշտությունը։ Հարցն օրակարգ մտավ քվեարկությամբ՝  73 կողմ, 15 դեմ, 6 ձեռնպահ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն