«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարվել է «Արին-Բերդ-Խարբերդ» ջրատարը:

Ընկերության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է․

«Երեկ երեկոյան անհայտ անձինք, փորձելով ապամոնտաժել «Վեոլիա Ջուր» ընկերությանը պատկանող ջրատարի հարևանությամբ անցնող ինչ-որ խողովակաշար, հողային աշխատանքներ կատարելիս թուլացրել են «Արին-Բերդ-Խարբերդ» ջրատարի հիմքը, ինչի հետևանքով էլ վթարվել է 600 մմ-ոց թուջե խողովակաշարը:

Այստեղից են ջուր ստանում Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներ:

Գիշերվանից ՎեոլիաԹիմը վթարի վայրում է և փորձում է ինժեներական հատուկ լուծումներով վերականգնել իրարից առանձնացած ջրատարը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն