2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր մասնակցությունը նիստին լավագույն հնարավարությունն է  համապարփակ խոսել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի պատմության,  44-օրյա պատերազմի, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հետ կապված հանգամանքների մասին։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատերազմը կանգնեցնելու 5-րդ փորձ է եղել։ 2020 թ. նոյեմբերի 9-ի  հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու 5-րդ փորձն էր։

Նա խոսել է այն մասին, թե ինչու է փաստաթուղթը ստորագրվել ու պատերազմը կանգ առել հենց նոյեմբերի 9-ին.

«Այստեղ, իհարկե, շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը։ Էականն այստեղ ոչ միայն Շուշիի խորհրդանշական արժեքն է, այլև ռազմավարական։ Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, պետք է ուժեղանար ճնշումը Մարտունու վրա, ամենակարևորը՝ մեր շուրջ 25 հազար զինվոր  կհայտնվեին շրջափակման մեջ՝ ընկնելով վտանգի տակ»։   


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն