ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ 

«Հենց հիմա Նիկոլը ուղիղ եթերում խաբում է։

Նա չի ասում ամենակարեւորը.

հոկտեմբերի 19-ին նա մեզ ասել է,որ պատերազմն արդեն տանուլ է տրված ու սա պարտություն է։

Նա նաեւ ասել է,որ խնդրել է Պուտինին ՀՀ սահմանին ռուսական դրոշներ տեղադրեն,որ Ադրբեջանը չներխուժի Սյունիք, իսկ հիմա եկել ազգային տղա է խաղում,թե թույլ չեմ տվել Մեղրիում խաղաղապահներ ու միչանցք։

Հիմա համեմատեք հոկտեմբերի 19-ի առաջարկն ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։

Եթե հոկտեմբերի 19-ին Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ թեկուզ ադդբեջանցիների վերաբնակեցման հեռանկարով,ապա նոյեմբերի 9-ին Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության։

Հոկտեմբերի 19-ին Շուշիում ծածանվելու էր Արցախի դրոշը,իսկ Ամենափրկիչ եկեղեցու վրա՝ խաչը։

Իսկ այսօր այնտեղ ադրբեջանական դրոշ է, խաչն էլ հանված է։

Հոկտեմբերի 19-ից հետո հազարավոր տղաներ զոհվեցին։

Հոկտեմբերի 19-ից հետո ինչքան զոհ տվել ենք՝ Նիկոլի խղճին է։

Ու դրա համար նա դատվելու է»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն