Երևանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Բաքվի էթնիկ զտումների քաղաքականության վրա
Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության վրա։
«Փախստականների համաշխարհային օրը մենք ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության վրա, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվել են Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից», — ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերի էջում արված գրառման մեջ։