Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա մասնակցել վրացական քաղաքականությանը, քանի որ նա հանրապետության քաղաքացի չէ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

«Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիություն չունի, հետևաբար, եթե նա ցանկանում է վերադառնալ վրացական քաղաքականություն, պետք է Վրաստանի քաղաքացիություն ստանա»,- ասել է Բրեգաձեն՝ մեկնաբանելով Սաակաշվիլու վերջին հայտարարությունը վրացական քաղաքականություն վերադառնալու մասին։

Արդարադատության նախարարության ղեկավարը Վրաստանի նախկին նախագահին կշտամբել է, որ 2015 թվականին, դառնալով Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ, նա ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն՝ կորցնելով Վրաստանի քաղաքացիությունը։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ հանրապետության երրորդ նախագահը, իր ընտանիքը և նրան աջակցողները պետք է ներողություն խնդրեն Վրաստանի իմիջին իրենց հասցրած վնասի համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն