Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությանը, մասնավորապես ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարոան նաև անդրադարձավ  РИА Новости-ի այն հրապարակմանը, որի համաձայն՝ ԱՄՆ-ն ԼՂ իշխանություններից պահանջել է Ադրբեջանի հետ երրորդ երկրում բանակցություններ վարել՝ սպառնալով հակառակ դեպքում Բաքուն ուժային օպերացիա կիրականացնի Արցախի դեմ:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չբացառեց սա՝ նշելով, որ քայլեր իրականացվում են Արևմուտքի կողմ խափանելու ռուսական միջնորդությամբ բանակցությունները։

Բացի այդ, նա անդրադարձավ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների գործունեությանն ու նշեց․ «Ռուս խաղաղապահների գլխավոր խնդիրն է աջակցել հրադադարի ռեժիմի պահպանմանն իր պատասխանատվության  գոտում»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն