Սուրեն Պապիկյանը հրապարակել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարին փաթաթված լուսանկար
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը թվիթերի իր միկրոբլոգում տեղադրել է լուսանկար, որտեղ ողջագուրվում է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ և գրել է․
«Շնորհակալություն եմ հայտնում զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին իր ջերմ ընդունելության եւ սրտաբաց զրույցի համար։ Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ոգով մենք շարունակեցինք քննարկումները Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցության նախագծերի շուրջ»։
Պապիկյանը Փարիզում էր հունիսի 20-ից։