Հունիսի 22-ին` ժամը 06։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցից Դավթաշեն տանող ճանապարհին՝ զինկոմիսարիատի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Է.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա արգելապատնեշին և մոտ 5 մետր բարձրությունից ընկել Հալաբյան փողոց՝ թիվ 1 զինվորական կոմիսարիատի դիմաց. առկա է գազի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը, դուրս բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն