Շոյգուն հայտարարել է, որ նոր կամավորների անհրաժեշտություն չկա
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություն համար նոր կամավորների անհրաժեշտություն չկա, ՌԴ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է ստորագրել 114 հազար մարդ:
Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հավելել՝ օրական միջին հաշվով 1336 մարդ է ստորագրում պայմանագիր, կան ավելի քան 50 հազար կամավորներ։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը մարտական գործողությունների վերջին 16 օրվա ընթացքում զգալի կորուստներ են կրել, ներկայումս զբաղվում են վերախմբավորմամբ: Միևնույն ժամանակ Շոյգուն նշել է, որ ուկրաինական կողմը պատրաստվում է հետագա հարձակողական գործողություններին, ռուսական կողմը ևս պատրաստվում է: