Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229370 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1322177 վերջին մեկ օրում` 6932 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4278 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 181-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 219379 անձ` վերջին մեկ օրում 99 անձ:
Նախորդ օրը կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել: Մահացածների թիվը 4597 է: