Հունիսի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել 2021 թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հերթական հանդիպումը։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ֆրանսիականը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։

Պարույր Հովհանիսյանն ամփոփել է 2021 թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստից ի վեր ճանապարհային քարտեզի դրույթների իրագործմանն ուղղված երկկողմ աշխատանքները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այն ուղղություններին, որոնցում արձանագրվել է առաջընթաց, և ցանկություն է հայտնել առաջիկայում շոշափելի արդյունքներ արձանագրելու կապակցությամբ։

Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպման համար, և նշել, որ այն թույլ կտա ճանապարհային քարտեզի առաջնային ուղղությունների շուրջ հստակ քննարկումներ ունենալ։

Մտքեր են փոխանակվել «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզում» ներառված ոլորտային համագործակցության վերաբերյալ, մասնավորապես ենթակառուցվածքների, ջրամբարաշինության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտներում ծրագրերի իրականացման շուրջ։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հաջորդ հանդիպումը կազմակերպել 2023 թ. հոկտեմբեր ամսին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն