Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար։

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության

վարչապետին ներկայացնել «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կառուցված գործարանի գործարկման հնարավորությունները և աշխատանքային խմբի կողմից առաջարկվող համապատասխան լուծումները՝ ճանապարհային քարտեզի տեսքով»:՝


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն