Ռուսաստանն ունի մեկ գլխավոր հրամանատար, և նա բոլորին կոչ արեց միավորվել, հիմա դա է կարևորը՝ Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ անձնական հարցերը պետք է դնել մի կողմ և միավորվել. թշնամին սպասում է Ռուսաստանի երկպառակությանը, սակայն դա տեղի չի ունենա:

«Միավորվե՛ք։ Դուք եղբայրներ եք: Դուք պաշտպանում եք ոչ թե անհատների, այլ բոլորիս շահերը։ Դուք պաշտպանում եք ձեր հսկայական ընտանիքը: Եվ մենք հավատում ենք ձեզ, ինչպես միշտ հավատացել և աջակցել ենք: Այսօր մեզ բոլորիս գայթակղում են՝ ստուգելով մեր ամրությունը։ Մի՛ տրվեք դրան: Նախագահի կողքին ենք: Աստված պահապան մեզ»,- գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն