Պուտինը փաստաթղթեր է ստորագրել. պայմանագրային զինծառայության առավելագույն տարիքը հասել է 70-ի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանագրային զինծառայության վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքներ է ստորագրել:
Նշվում է, որ այժմ դատապարտյալները կարող են վաղաժամկետ ազատ արձակվել ՌԴ Զինված ուժերում ծառայության մասին պայմանագիր կնքելու դեպքում:
Սահմանվում են քրեական պատասխանատվությունից ազատվելու իրավական երաշխիքներն ու հիմքերն այն անձանց համար, ովքեր զորահավաքի, ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ՌԴ Զինված ուժերում ծառայության մասին պայմանագիր են կնքել:
Պատերազմի ժամանակ պայմանագրային ծառայության առավելագույն տարիքը բարձրացվել է մինչև 70 տարեկան: