Բորելը հայտնել է ճգնաժամերի արձագանքման եվրոպական կենտրոնի ակտիվացման մասին
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ ճգնաժամերի արձագանքման եվրոպական կենտրոնի ակտիվացման մասին:
«Հեռախոսազրույցներ եմ ունեցել Մեծ յոթնյակի արտաքին գործերի նախարարների հետ։ Երկուշաբթի նախատեսված՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին համակարգում եմ գործողությունները ԵՄ ներսում և ակտիվացրել եմ ճգնաժամերին արձագանքման կենտրոնը»,- ասել է Բորելը: