TUI Airways ավիաընկերության չվերթներից մեկի ուղևորը թռիչքի ժամանակ հրաժարվել է ամրագոտի կապել իր երեխային, ինչի հետևանքով օդաչուները չեն կարողացել վայրէջքի գնալ ու ստիպված մի քանի պտույտ են կատարել երկնքում: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։

Նշվում է, որ ինքնաթիռը հունական Կոս կղզուց ուղևորվում էր Մանչեսթեր։ Համառ ուղևորը չի ցանկացել կապել իր երեխայի ամրագոտին, ինչը թույլ չի տվել օդաչուներին վայրէջք կատարել։ Կնոջ նման վարքի պատճառները չեն բացատրվում, բայց նա, այնուամենայնիվ, համաձայնել է կատարել անձնակազմի պահանջները, երբ ինքնաթիռի հրամանատարն անձամբ է մոտեցել նրան:

Օդանավի մյուս ուղևորները պատմել են, որ խնդիրները սկսվել են դեռևս ինքնաթիռի թռիչքից առաջ։ Նրանց խոսքով՝ մեկնումից առաջ կինը ևս հրաժարվել էր կապել երեխայի ամրագոտին, ինչի պատճառով թռիչքը վեցը ժամով հետաձգվել է։ Զայրացած ուղևորները բղավել են կնոջ վրա և անվանել եսասեր։

Նշվում է, որ վայրէջքից հետո ոստիկանները կնոջը բերման են ենթարկել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն