«Որևէ քաղաքական ու քաղաքակիրթ ձևակերպում հնարավոր չէ տալ։ ԱԺ նախաահը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությա ղեկավարն իրենց խուլիգանական դրսևորումներով փորձեցին հերթական անգամ խանգարել ԱԺ ընթացքը։ Տրամաբանորեն մեկ բացատրություն ունի՝ երկրի առջև ծառացած քաղաքական օրակարգերը փորձեցին շեղել նման քայլերով և կեղծիքներով, սուտ խոսելով։ Բարոյական, մարդկային կարմիր գծերը վաղուց անցել են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով խորհրդարանի միջադեպին։

Հարցին, թե ո՞րն էր միջադեպի պատճառը, Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «ԱԺ նախագային թվում է, թե էդ աթոռը տնից է բերել ու էդ աթոռի վրա ամենախուլիգանական պահվածքը կարող է ունենալ։ Այդ թվում՝ նրա արտահայտությունը Սեյրան Օհանյանին։ Սուրեն Պապիկյանը պետք է գետինը մտներ, երբ իր ներկայությամբ Ալեն Սիմոնյանի մակարդակով գեներալներին են քննադատում»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն