2023-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառությունն աճել է 28.6 տոկոսով
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2023 թ․ մայիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները:
2023 թ․ հունվար–մայիսը 2022 թ․ հունվար– մայիսի համեմատությամբ
- Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12.5%
- Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 3.0%-ով
- Ծառայությունների ծավալն աճել է 19.9%-ով
- Առևտրի շրջանառությունն աճել է 24.5%-ով
- Շինարարության ծավալն աճել է 16.7%-ով
- Արտահանման ծավալն աճել է 93.3%-ով
- Ներմուծման ծավալն աճել է 83.3%-ով։
2023 թ․ մայիսը 2022 թ․ մայիսի համեմատությամբ
- Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.7%
- Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 5.3%-ով
- Ծառայությունների ծավալն աճել է 12.3%-ով
- Առևտրի շրջանառությունն աճել է 28.6%-ով
- Շինարարության ծավալն աճել է 18.4%-ով
- Արտահանման ծավալն աճել 47.6%-ով
- Ներմուծման ծավալն աճել է 52.1%-ով։