Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Քննարկվել են ռազմաքաղաքական իրավիճակին և շրջափակման հարուցած խորացող հումանիտար հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։

Նախագահ Հարությունյանը ընդգծել է իրավիճակի փոփոխությանը զուգընթաց` կարիքների և խնդիրների օպերատիվ գնահատման և համապատասխան կառույցների կողմից արագ արձագանքման կարևորությունը։

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն