Նման բնավորության և գործելաոճի արդյունքում շահում է և՜ ՊԵՏՈւԹՅՈւՆԸ, և՜ ԺՈՂՈՎՈւՐԴԸ․ Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Թե պետական գործչի բնավորության կամ գործելաոճի ինչպիսի նմանություն կամ տարբերություն կա 2008թ. մարտին՝ Հայաստանում և 2023թ. հունիսին՝ Ռուսաստանում տեղի ունեցած ներքաղաքական ճգնաժամի ընթացքում տվյալ երկրները ղեկավարած և ղեկավարող առաջնորդների միջև, դժվարանում եմ միանշանակ պատասխանել...
Բայց որ նման բնավորության և գործելաոճի արդյունքում շահում է և՜ ՊԵՏՈւԹՅՈւՆԸ, և՜ ԺՈՂՈՎՈւՐԴԸ, դրանում համոզված եմ... Համոզված եմ, որովհետև իրական առաջնորդները, անկախ դրսի և ներսի ճնշումներից, պարտավոր են անել այն, ինչը երաշխավորում է սեփական պետականության լինելիությունն ու բարգավաճումը...»