Իսկ ո՞ւմ համար էր հաղթանակը, ինչու այդ հաղթանակի արդյունքում ՀՀ բնակչությունը ոչ թե ավելացավ, այլ նվազեց. Փաշինյան
Կա վարկած, որ օրինակ, նույն 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապ ունեն բանակցային գործընթացի հետ, մասնավորապես, տարածքների փոխանակման հայեցակարգի հետ. սա վարկած է, որը մինչ օրս քրեաիրավական առումով ապացուցված ու հիմնավորված չէ, բայց չի էլ բացառվում, որ կարող է քննության առարկա դառնալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«1994ճ-ին, երբ հաստատվեց զինադադար, արձանագրվեց, որ հայկական կողմը հաղթել է պատերազմում, իսկ ադրբեջանական կողմը պարտվել է: Դրանից հետո 20 տարվա ընթացքում Ադրբեջանի բնակչությունը համարյա կրկնապատկվեց, ՀՀ բնակչությունը էականորեն նվազեց: Իսկ ո՞ւմ համար էր հաղթանակը, ինչու այդ հաղթանակի արդյունքում ՀՀ բնակչությունը ոչ թե ավելացավ, այլ նվազեց, ինչու այդ հաղթանակի արդյունքում տնտեսական մրցակցության մեջ չկարողացավ հաղթել Ադրբեջանին: Սա կապ ունի անվտանգության, ռազմական բյուջեների հետ նաեւ:
Նաեւ գիտենք, որ 1997-1998-ին ԼՂ հարցը ներքաղաքական իմաստով շատ կարեւոր նշանակություն է ունեցել»,-ասաց նա: