Միացյալ Նահանգները հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է խաղաղություն հաստատել և այդ գործում առանցքային դերակատարում ունի ուղիղ երկխոսությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլերը։

Անդրադառնալով հունիսի 27-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև սկսվելիք բանակցություններին՝ Միլերն ընդգծել է, որ ամերիկյան կողմը մի շարք հարցեր ունի, որը կցանկանար քննարկել։ «Դրանք շատ զգայուն դիվանագիտական քննարկումներ են, որոնք տեղի են ունենալու այստեղ»,- նշել է խոսնակը՝ ընդգծելով, որ բանակցությունները շարունակվելու են մինչև հունիսի 29-ը։

«Պետքարտուղար Բլինքենը հանդիպելու է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։

Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղության հասնել հնարավոր է և ուղիղ երկխոսությունն առանցքային է մնացած հարցերը կարգավորելու և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու գործում»,- հայտարարել է Մեթյու Միլերը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն