«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Վիճակախաղերի մասին» օրենքում: «Լիցենզավորման մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքների համաձայն՝ ՀՀ տարածքում «Վիճակախաղերի կազմակերպման» գործունեությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, սակայն օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված «ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման» գործունեության լիցենզիա չունեցող կազմակերպությունները ՀՀ տարածքում ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորություն են ստեղծում:

Դրանք ՀՀ-ում լիցենզավորված ընկերությունների համար դարձել են անմրցելի՝ ստեղծելով ակնհայտ հակամրցակցային միջավայր, ինչպիսիք են՝ պետական տուրքերից և հարկերի վճարումներից ազատված լինելը, անարգել գովազդների իրականացումը, բացի դա, գործ ունենք նաև հաճախորդների շահերի պաշտպանվածության բացակայության խնդրի հետ, քանի որ, ի տարբերություն ՀՀ-ում լիցենզավորված կազմակերպիչների, չկան հստակ երաշխիքներ և մեխանիզմներ, որ հաճախորդների իրավունքները չեն ոտնահարվի ՀՀ-ում չլիցենզավորված և համանման գործունեություն իրականացնող օտարերկրյա ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու դեպքում: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված «Վիճակախաղերի կազմակերպման» գործունեության լիցենզիա չունեցող, ՀՀ տարածքում ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորություն ստեղծող կազմակերպությունների կայքերն ենթակա են արգելափակման:

Օրինակ՝ արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, այդ խաղերի գովազդումը ՀՀ տարածքում և «ԱՄ» դոմենային տիրույթում: «Օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի կայքերն ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից: Այդ պահանջի խախտման դեպքում օպերատորի համապատասխան լիցենզիայի գործողությունը ենթակա է կասեցման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն