Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը երեկ այցելել են Ջերմուկում գտնվող Եվրոպական դիտորդական առաքելության օպերատիվ կենտրոն։ 

Այն բանից հետո, երբ եվրոպացի դիտորդները ներկայացրել են ներկա իրավիճակը, պատվիրակությունը միացել է Երասխում պարեկությանը՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ասվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության Թվիթերի էջում:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն