Կարևորվել է հայաստանյան տարբեր ոլորտներում չինական ընկերությունների ներգրավվածությունը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նախարար Սանոսյանը կարևորել է հայաստանյան տարբեր ոլորտներում չինական ընկերությունների ներգրավվածությունը, և ուրախությամբ փաստել, որ Հայաստանի կողմից հայտարարված մի շարք միջազգային մրցույթներում չինական ընկերությունների մասնակցությունն ավելանում է։
Նախարարը կարևորել է Կապսի ջրամբարի շինարարության արդյունավետ ընթացքը։
Քննարկվել են նաև ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Չինաստան պլանավորվող այցի մանրամասները։