Հակառակորդը փորձեց ապստամբության օգնությամբ օգտվել իրավիճակից․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե «Վագների» կողմից սկսված ապստամբությունը չճնշվեր, թշնամին կօգտվեր դրանից։
«Երկրում տիրող քաոսն անխուսափելի կլիներ, և թշնամին, իհարկե, կօգտվեր դրանից, նա արդեն փորձում է դա անել, բայց ոչինչ չի ստացվում, հուսով եմ, որ չի ստացվի, նույնիսկ վստահ եմ դրանում»,- Կրեմլում զինվորականների հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։
Շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում «Վագների» ջոկատները գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի էր ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե ՌԴ ԶՈւ-ի կողմից «Վագներ» -ի ճամբարները հրթիռային ռմբակոծությունների էին ենենթարկվել, որը հերքվել էր պաշտպանության նախարարության և ԱԴԾ-ի կողմից: Պրիգոժինի դեմ քրեական գործ էր հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողություններն անվանել էր հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի թիկունքին և դավաճանություն։
Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ համաձայնեցված բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որից հետո Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Վագների» ղեկավարն ընդունել է նրա առաջարկը՝ դադարեցնել շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պրիգոժինը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։ Կրեմլում ասել են, որ դրա երաշխիքը Ռուսաստանի նախագահի խոսքն է։