ԱՄՆ-ը մեծապես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ. դեսպան Քվին
Այսօր Ազգային ժողովում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։
Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների, դրանց հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը: Կարևորվել է ՀՀ խորհրդարանի և ԱՄՆ Կոնգրեսի առանցքային դերը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարցում:
Հայկ Կոնջորյանը կարևորել է ԱՄՆ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում՝ հույս հայտնելով, որ այսօր Վաշինգտոնում կայանալիք բանակցություններում առաջընթաց կարձանագրվի:
Դեսպան Քվինը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ, ինչի վկայությունը ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունն է բանակցային գործընթացին: