Ինչո՞ւ ընդդիմությունը չի օգտվում քննիչ հանձնաժողովում Փաշինյանին հարցեր տալու հնարավորությունից
44–օրյա պատերազմի հանգամանքներին վերաբերող փաստերի ի՞նչ «շտեմարան» ունի ընդդիմությունը, ի՞նչ մեխանիզմներ է դիտարկում դրանք հանրությանը հասանելի դարձնելու համար և ինչո՞ւ է բաց թողնում իր հարցերը վարչապետին ուղղելու հնարավորությունը․ այս հարցերի շուրջ «Ռադիոլուր»–ը զրուցել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ։
Քննիչ հանձնաժողովն անդրադառնում է հարցերի, որոնք պետք է ուսումնասիրեն իրավապահները՝ ասել է Աբրահամյանը՝ նկատելով, որ վարչապետի պատասխաններում իրավապահ մարմիններին ուղղված ուղղորդումներ կային։ Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովի՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ վերջին երկու նիստերը բոյկոտելուն, ապա Աբրահամյանը կրկնել է արդեն հնչեցրած փաստարկները․ օբյեկտիվության խնդիր են տեսնում, կարծում են, որ հանձնաժողովը պետք է գործեր ընդդիմության ղեկավարությամբ։