Հոկտեմբերի 27-ը կազմակերպելու թիկունքում կանգնած են նրանք, ովքեր կազմակերպել են քո իշխանության գալու «հեղափոխություն»-ը․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլ,Սպարապետի եղբայր Արմեն Սարգսյանը քո իշխանության գալու ու հոկտեմբերի 27-ի հովանավորների միջեւ նույնական կապ էր տեսնում։
Նիկոլ,հոկտեմբերի 27-ի վարկածներից ես խոսում փաստորեն։
Վարկած ես ուզու՞մ լսել,ասեմ։
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն ասել է,որ հոկտեմբերի 27-ը կազմակերպելու թիկունքում կանգնած են նրանք,ովքեր կազմակերպել են քո իշխանության գալու «հեղափոխություն»-ը։
Սա էլ հոկտեմբերի 27-ի նահատակ ու գլխավոր թիրախ Վազգեն Սարգսյանի եղբոր վարկածը քո ու հոկտեմբերի 27-ի հովանավորների հնարավոր կապի մասին։