Եթե որևէ մեկը սպանում է մեզանից մեկին, նա սպանում է մեզ բոլորիս. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
՛՛Եթե որևէ մեկը սպանում է մեզանից մեկին, նա սպանում է մեզ բոլորիս՛՛:
----
Հայկական պատմության կրկնվող սյուժեն այն է, որ մենք միշտ եղել են բաժանված թշնամական հատվածների՝ քաղքեդոնականների-հակաքաղքեդոնականների, պարսկահայերի-հոռոմների՝ Հռոմի հայերի, արևելահայերի-արևմտահայերի, առաքելականների-՛՛աղանդավորների՛-ֆրանկների՛, քրիստոնյա հայերի-մուսուլման հայերի և այլն:
Այդ տարանջատումները ոչնչացրել են մեզ ու դժվար էր պատկերացնել, որ հիմա նույնպես կարելի է նոր բաժանումներ հնարել, սակայն դրանք կան, որոնք անգամ անհեթեթությունների են հասնում:
Նոր բաժանումները՝ հայաստանցիներ-ղարաբաղցիներ, առաքելականներ-աղանդավորականներ, նախկիններ-ներկաներ, ռուսամետմեր-արևմետներ, քոչարյանականեր-նիկոլականներ և այլն, մեզ թույլ չեն տալիս այս վիճակից ելք գտնել:
Ցանկացած շարժում սկսվում է պիտակավորվել ըստ այդ բաժանումնների, արդյունքում մենք չենք կարողանում ազատվել ուղիղ ու հարաբերական իմաստով այսօրվա Հայաստանի օտար իշխանությունից:
Ուղիղ իմաստն օտար են, որովհետև պարզ չէ, թե դրանցից ովքեր որ արտաքին ուժին են ծառայում, հարաբերական իմաստով՝ որ նրանք դեմ են ու ոչնչացնում են այն ամենը, ինչը կարող է մեզ միավորել որպես մարդ, որպես քաղաքացի, որպես հայաստանցի:
Մեր բոլոր խնդիրները մեր ուղեղի մեջ են, մեր մտածողության մեջ և այդ վնասակար մատրիցան պետք է արագ վերաբեռնել, արդյունքն ինքն իրեն կլինի:
Հակառակ դեպքում մեզ ամեն օր են սպանելու, ինչվես վերջին երեք տարում, իսկ գործող իշխանությունը դա հիմնավորելու է անցյալում արված մեր