Փարիզի մի քանի արվարձանում գիշերն անկարգություններ են տեղի ունեցել ոստիկանների կողմից դեռահասի սպանության պատճառով, հայտնում է BFM TV-ն։

Երեքշաբթի ոստիկանության աշխատակիցները Փարիզի արևմուտքում գտնվող Նանտեր արվարձանում ճանապարհային ստուգման ժամանակ կրակել և սպանել են 17-ամյա մի տղայի, որը, ըստ ոստիկանության, հրաժարվել է կատարել իրավապահների պահանջները: Դեռահասի վրա կրակած ոստիկանը բերման է ենթարկվել:

Միջադեպն ինքնաբուխ անկարգություններ է առաջացրել Ֆրանսիայի մայրաքաղաքում և մի շարք այլ քաղաքներում։ Ցուցարարները հրկիզել են աղբամաններ, ջարդել ցուցափեղկեր, ավերել կանգառներ: Սկսվել են բախումներ իրավապահների հետ։

Ոստիկանության տվյալներով՝ բերման է ենթարկվել 24 մարդ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն